18.07.2018|
14:22
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 20-ին, ժամը 19:00-ին հանդես կգան համատեղ համերգով: 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգային երեկոյին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: